Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում 50-ամյա տղամարդ է մահացել

03 Հունվար, 2025 14:31
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում 50-ամյա տղամարդ է մահացել

Հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։

Այս մասին լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են «Հայկական ավիաուղիներ» ընկերությունից։

Մահացողը մոտ 50 տարեկան տղամարդ է. նրա ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայից Երևան թռչելիս։

«Մահը վրա է հասել, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել։ Դեռ օդում տևական ժամանակ առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Ուղևորների մեջ երկու բժիշկ է եղել, նրանք ևս առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Օդանավի վայրէջքից հետո շտապօգնության երկու բրիգադ է մոտեցել բուժօգնության համար։ Ցավոք, քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը անձնակազմին նախապես չի զգուշացրել, որ առողջական խնդիրներ ունի, ենթադրում են, որ հանկարծամահություն է»,– նշել են ընկերությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին