Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    402
    420

  • EUR

    416,5
    444,5

  • RUB

    6,57
    7,72

Կարևոր իրադարձություններ

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների և «Նոր Հայաստան» ճակատի շուրջ համախմբվածների միջև հակասություններ չկան»

22 Հոկտեմբեր, 2015 09:39
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների և «Նոր Հայաստան» ճակատի շուրջ համախմբվածների միջև հակասություններ չկան»

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում պատրաստվում են այցելել մարզեր և իրազեկել քաղաքացիներին: «Շուտով պատրաստ կլինեն նաև քարոզչական նյութերը և դրանք կբաժանվեն քաղաքացիներին, իսկ հոկտմեբերի 30-ի հանրահավաքին կլինի ամբողջ ծրագիրը»:

 Նախաձեռնության անդամը վստահեցնում է կա «Ոչ»-ի մեկ միասնական ճակատ, ստեղծվել են տարբեր խմբեր, իսկ դա պայմանավորված է մարտավարությամբ և մարդկային ռեսուրսներով:

«ՀԱԿ-ն ու ՀԺԿ քանի որ ունեն տարածքային և մարզային շտաբեր, մարդկային ռեսուրսներ, իրենք զբաղվելու են հանրաքվեի նախապատրաստական գործերով և մարդկանց մոբիլիզացնելով: Մյուս ուժերը փորձելու են փողոցներում իրենց ուժերը կենտրոնացնել, բայց այդ բոլոր ֆորմատները մեզ հետ համագործակցում են: Ամեն ինչ համակարգված է և հակասություններ չկան: 

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների և «Նոր Հայաստան» ճակատի շուրջ համախմբվածների միջև հակասություններ չկան»,- եզրափակեց  նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին