«Այսօր մեծ ուրախությամբ այցելեցինք վերաբացված և հիմնանորոգված երկու մանկապարտեզներ՝ թիվ 135 և թիվ 161, որոնք դարձել են մեր փոքրիկների համար ավելի անվտանգ և հարմարավետ ուսումնական միջավայր: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարվել են էներգաարդյունավետ և սեյսմիկ ամրացման միջոցառումներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ և իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ:
Այս աշխատանքները կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի և ՄԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Երևանի համայնքի բյուջեի միջոցներով: Երևանում փուլ առ փուլ վերակառուցելու ենք բոլոր մանկապարտեզները՝ նոր միջավայր ստեղծելով մեր փոքրիկների համար»։