Թբիլիսիում հակակառավարական ցուցարարները կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել են հարակից Ռուսթավելի պողոտան։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, արդեն տասնիններորդ նման բողոքի ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։
Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ Վրաստանում ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ից, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։