Կարևոր իրադարձություններ

Բունդեսթագն անվստահություն է հայտնել Օլաֆ Շոլցին

16 Դեկտեմբեր, 2024 20:49
Բունդեսթագն անվստահություն է հայտնել Օլաֆ Շոլցին

Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, սակայն պահանջվում է 367 ձայն։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն:

Օրենքի համաձայն՝ Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին