Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ:
Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: