Ռուսաստանը նախապես ծանուցումներ չի ուղարկել ԱՄՆ-ին կամ այլ երկրներին Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտի դեմ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի կիրառման մասին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ծանուցումներ չեն եղել, քանի որ Ռուսաստանը նման պարտավորություն չունի միջին հեռահարության հրթիռների հետ կապված»,- ընդգծել է նա։