Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում

22 Նոյեմբեր, 2024 15:03
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի նոր հնարավորություն է առաջարկում Շնագիտական կենտրոնում։ Եթե կենդանասեր եք, սիրում եք աշխատանքը շների հետ, ուզում եք մասնագիտանալ շնագիտության ոլորտում և նպաստել երկրի անվտանգության ապահովմանը, ապա սա Ձեր հնարավորությունն է: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը հայտարարում է նախապատրաստական դասընթացի մեկնարկի մասին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՊԵԿ շնագիտական կենտրոնի մաքսային ծառայության պաշտոններում։

 Ի՞նչ կսովորեք դասընթացի ընթացքում

Կծանոթանաք ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի աշխատանքներին, 

ձեռք կբերեք շների հետ աշխատելու տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ,

կուսումնասիրեք շների վարքի և հոգեբանության հիմունքներ,

կսովորեք շների վարժեցման նորարարական մեթոդներ։ 

Ի՞նչ կկարողանաք անել դասընթացի ավարտին

Դասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել մաքսանենգության առարկաների հայտնաբերման, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ծառայողական շների մասնակցության ապահովման, ինչպես նաև ծառայողական շների ցեղատեսակային բազմացման, բնական և աշխատանքային հատկանիշների բարելավման աշխատանքներ։

Ովքե՞ր կարող են մասնակցել

Դասընթացին կարող են դիմել և մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, կենդանասեր և  ֆիզիկապես  պատրաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ 

Ինչպե՞ս դիմել դասընթացին

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել պահանջվող փաստաթղթերը

անձնագրի կամ նույնականացման  քարտի պատճեն,

անձնագիր  ներկայացնելու դեպքում հանրային ծառայությունների համարանիշի պատճեն (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճեն),

բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,

աշխատանքային գրքույկի կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանքի պատճեն,

արական սեռի անձինք պետք է ներկայացնեն նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն (բոլոր լրացված էջերը), կամ համապատասխան տեղեկանքի պատճեն,

ինքնակենսագրություն (CV) (հղումը):

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրված դիմորդները կանցնեն հարցազրույց և կմասնակցեն դասընթացին։

Ե՞րբ դիմել դասընթացին

Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 

15-ը, ժամը՝ 18:00-ն ներառյալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 095 52 00 67 կամ (010) 30 35 21  հեռախոսահամարներով:

Դասընթացի հայտարարությունը։ 

Մասնակցի՛ր դասընթացին և դարձրո՛ւ հետաքրքրությունդ մասնագիտական աշխատանք։

 

Լրահոս

Դիտել ավելին