Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
ria.ru-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, և «ճաշացանկում» կլինի Ուկրաինան: Վերջերս ես Ուկրաինայում էի և խոսում էի Զելենսկու հետ այս հնարավորության մասին, և նրա համար պարզ է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից պատրաստված որոշումը մի բան է, որը նա չի ընդունի, և դա հասկանալի է»,- նշել է նա։