Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս մի շարք հայտնի մարդկանց զրկել է պետական մրցանակներից և կոչումներից։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» պատվավոր կոչումից զրկվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, Իգոր Կրուտոյը։
Ավելի վաղ «Ուկրաինայի վաստակավոր արտիստի» կոչումից զրկվել էին Անի Լորակն ու Թաիսյա Պովալին։