Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հանգեցրել են քաղաքացիական զոհերի։
Ինչպես հաղորդում է հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր շտապ օպերատիվ կենտրոնը, վեց մահվան մասին տեղեկություն է ստացվել Բեքաա հովտում գտնվող Էլ-Խրաիբա գյուղից։
Եվս հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է իսրայելական ավիահարվածի ժամանակ հարավային Նաբաթիա քաղաքի մոտակայքում գտնվող Այն Կանա գյուղի վրա։ Արդյունքում՝ լիբանանյան զոհերի թիվը հասել է 11-ի: