Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նոր գավաթի նմուշ։
Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, այն մշակվել է ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջիկա առաջնությանը խաղարկելու համար, որը կանցկացվի 2025 թվականից՝ չորս տարին մեկ պարբերականությամբ։
Գավաթի դիզայնով զբաղվել է ոսկերչական «Tiffany & Co» ընկերությունն, այն պատված է 24 կարատանի ոսկով, զարդարված է գրություններով եւ պատկերներով, որոնք պատմում են ֆուտբոլի հարուստ պատմության մասին։