ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։
«Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին:
Թրամփը պատասխանել է, որ քաղաքականությունը կոշտ և հաճախ ոչ այնքան հաճելի աշխարհ է, բայց այսօր այստեղ ամեն ինչ լավ է, և որ ինքը գնահատում է դա։