Կարևոր իրադարձություններ

Իրանի համար տնտեսապես ձեռնտու չէ կրկին հարձակվել Իսրայելի վրա. Նեթանյահու

13 Նոյեմբեր, 2024 00:30
Իրանի համար տնտեսապես ձեռնտու չէ կրկին հարձակվել Իսրայելի վրա. Նեթանյահու

Թեհրանի համար ձեռնտու չի լինի Իսրայելին հետագա հարվածներ հասցնելը, քանի որ դա թանկ կարժենա Իրանի տնտեսությունը։ Այս կարծիքն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելի վրա հերթական հարձակումը պարզապես կխաթարի իրանական տնտեսությունը, այն կխլի ավելի շատ միլիարդավոր դոլարներ»,-ասել է նա։

Իսրայելի հանրային հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը բարձրացրել է մարտունակությունը հակաօդային պաշտպանության համակարգերում և օդուժում՝ Իրանի կողմից հերթական հարձակման մտավախության պատճառով, որը կարող է լինել նոյեմբերին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին