Կարևոր իրադարձություններ

Մոտ ենք վերջնական խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցմանը. Միրզոյան

13 Նոյեմբեր, 2024 20:12
Մոտ ենք վերջնական խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցմանը. Միրզոյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե վաղաժամ խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրականության համապարփակ դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ կստեղծի պոտենցիալ էսկալացիայի ռիսկեր:

«Ամեն երկրի ԱԳ նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից, պատկերացումներից: Ըստ ամենայնի՝ իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է ՌԴ տեսլականը: 

Ես կարող եմ ներկայացնել ՀՀ տեսլականը, որը տրամագծորեն տարբերվում է Ձեր նշած տեսլականից:

Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքմամբ բոլոր ուղղություններով, և հարաբերությունների կարգավորմամբ. դա կլինի սահմանազատում, երկաթուղու կամ մյուս ենթակառուցածքների ապաշրջափակում մեզ հայտնի սկզբունքներով, դա կլինի խաղաղության պայմանագիր»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ հայկական կողմն աշխատում է ադրբեջանական կողմի հետ պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված ձևակերպումների, հոդվածների վրա:

«Իմ տպավորությունն այն է, որ մոտ ենք վերջնական լուծմանը և պայմանագրի վերջնական համաձայնեցմանը»,-նշել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին