Նոյեմբերի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4576 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 388 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 862, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 371, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 181, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 458 և 1341 այլ իրավախախտումներ։
193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 150-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 88 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 364 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 294, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 870 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 3741, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, վարելիս հեռախոսից օգտվելու՝545, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 41, արագության գերազանցման՝ 1858 և 4127 այլ իրավախախտումներ։
489 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1842-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 566-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։