Կարևոր իրադարձություններ

Մինչև տարեվերջ կփորձենք Նոր Հաճնի կամուրջը մասնակի կամ ամբողջովին բացել. Սանոսյան

13 Նոյեմբեր, 2024 18:54
Մինչև տարեվերջ կփորձենք Նոր Հաճնի կամուրջը մասնակի կամ ամբողջովին բացել. Սանոսյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Նոր Հաճնի փակ կամրջի վերանորոգման աշխատանքների ձգձգմանը:

«Փաստացի, Հայաստանում չկա գիտելիք, չկա մասնագետ, որ երբևէ գոնե մեկ անգամ արել է այն աշխատանքը, ինչը հիմա արվում է, և ինչքան էլ տեղին է դժգոհությունը, բայց մենք չենք կարող կամուրջը բացել, հետո փակել: Կամուրջը ունի լրջագույն խնդրներ և պետք է լրջագույն հիմնանորոգման ենթարկվի: 

Խոսքը Հայաստանի ամենաերկար կամրջի մասին է, այն նաև եզակի կամուրջ է, մետաղական է, և առաջին անգամ է այդ մեթոդով, մասշտաբով և ծավալով հիմնանորոգվում:    

Բացելուց հետո պարզվեցին մի շարք այլ հարցեր, որոնք նախագծով չկային, որովհետև կամուրջներն ինչով են տարբերվում ճանապարհներից, որպես կանոն, կամուրջներն ունենում են նախնական նախագիծ, իսկ հիմնական նախագիծը լինում է այն ժամանակ, երբ կամրջի վրա առկա շերտերը հեռացվում են, նոր երևում է՝ կամուրջն ինչ աստիճանի վնասվածություն ունի, և ինչ չափի աշխատանք է պետք անել»,-ասել է նախարարն՝ ընդգծելով, որ կամրջի վերականգնման ժամկետը 2025 թվականի գարունը կամ ամառն է, այսինքն՝ ժամկետներ չեն խախտվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին