«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքը մեկնաբանելուց։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը:
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետին՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.
«31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջեւ
Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն.
«Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։