Ծաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը:
Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը:
Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը:
Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: