Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից վերցնել 15 անշարժ գույք, 315 մլն դրամ

29 Հոկտեմբեր, 2024 10:08
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից վերցնել  15 անշարժ գույք, 315 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

15 անշարժ գույք.

2 տրանսպորտային միջոց.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

շուրջ 315 միլիոն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին