Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրել

28 Հոկտեմբեր, 2024 21:13
ՔՊ-ն խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, արտահերթ նիստ կգումարի։

Օրակարգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը, նախագծով տալիս են հնարավորություն, որպեսզի կենսաթոշակի գնացած զինվորականները կարողանան ծառայության անցնել եւ ստանալ թե կենսաթոշակը, թե աշխատավարձը։

Այս փոփոխության մասին մենք օրերս գրել ենք, դրա անհրաժեշտությունն առաջացել է բանակում տիրող բարձիթողի վիճակից։

 

Լրահոս

Դիտել ավելին