Կարևոր իրադարձություններ

Նրա կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում. Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիի մասին

26 Հոկտեմբեր, 2024 19:48
Նրա կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում. Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհություն է հայտնել, որ ՆԳՆ ղեկավարը չի պատասխանում իր զանգերին։ 

Զուրաբիշվիլին փորձել է կապ հաստատել Վախթանգ Գոմելաուրիի հետ՝ խնդրելով ոստիկանության ավելի արագ և արդյունավետ արձագանքել ընտրատեղամասերում:

Ի պատասխան վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է.

«Նրա կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում:

Սալոմե Զուրաբիշվիլին ոչ մի կապ չունի ՆԳՆ-ի և ՆԳ նախարարի հետ, սա խորհրդարանական հանրապետություն է, որտեղ կա ուղղահայաց գիծ, ​​կա կառավարություն, կա ենթակայության համակարգ, և Սալոմե Զուրաբիշվիլին պետք է հարգի այս համակարգը»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին