Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեից պարզաբանում են

26 Հոկտեմբեր, 2024 14:14
Քննչական կոմիտեից պարզաբանում են

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար մեղադրվող Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը անհիմն և ակնհայտորեն քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել։

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր ոչ մասնագիտացված մեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմիցորըսակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցվածԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել ապրանքներորոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել 103.261.200 ՀՀ դրամ մաքսային վճարներորից 40.761.000 ՀՀ դրամը՝ մաքսատուրքիսկ 62.500.200 ՀՀ դրամը՝ ԱԱՀ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետովԴատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 ՀՀ դրամի չվճարված վճարների գումարը:

Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվելպատճառված վնասը վերականգնելու հիմքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին