Կարևոր իրադարձություններ

Կոչ մասնավոր ոլորտին՝ աջակցել մշակույթին. կայացել է «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությունը

26 Հոկտեմբեր, 2024 10:37
Կոչ մասնավոր ոլորտին՝ աջակցել մշակույթին. կայացել է «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությունը

Երևանում անցկացվել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությունը, որը նախատեսված է խթանելու բիզնեսի բարեգործությունը մշակութային ոլորտում և խրախուսելու կորպորատիվ ներգրավվածությունը Հայաստանի ստեղծարար տնտեսությունում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է հոկտեմբերի 25-ին, Սունդուկյան թատրոնում անցկացված ԱՍԱ ֆորումի շրջանակում։ «ԱՍԱ բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունում «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունը արվեստներին և համայնքին» անվանակարգում մրցանակի դափնեկիրը «Ֆաստեքս» ընկերությունն էր՝ առաջադրված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ընկերությանը՝ ընդգծելով Վենետիկի բիենալեի՝ հայաստանյան տաղավարին ընկերության աջակցությունը։

«Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում առհասարակ մեր մասնավոր ոլորտին, որպեսզի ներգրավվեն պետական նախաձեռնություններում՝ մեր մշակույթը պահպանելու, զարգացնելու և հանրահռչակելու նպատակով»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը։

«Ժառանգության պահպանում․ նշանավորելով մշակութային ժառանգությունը բիզնեսի միջոցով» անվանակարգում մրցանակի դափնեկիրը «MINAS WINE» ընկերությունն էր՝ առաջադրված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

«Արվեստի գործիչների հզորացում․ տեղական մշակույթի հովանավորությունը բիզնեսի կողմից» անվանակարգում մրցանակի դափնեկիրը Արարատի «Աբրիկոն» ընկերությունն է՝ առաջադրված Մանթաշյանց գործարարների միության կողմից:

«Արվեստը բիզնեսում․ ստեղծարարության ինտեգրումը կորպորատիվ տիրույթներում» անվանակարգում մրցանակի դափնեկիրը «NERA PROJECT» ընկերությունն է՝ առաջադրված Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի կողմից:

«Մշակութային ներդաշնակություն․ արվեստների խթանումը՝ ֆինանսական աջակցության միջոցով» անվանակարգում մրցանակի դափնեկիրը Երևանի կոնյակի գործարանն է՝ առաջադրված ԱՍԱ Արվեստի ջատագովման միության կողմից։

Հասմիկ Բադոյանի կողմից ստեծվել է հատուկ ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակը, որը հանձնվել է բոլոր մրցանակակիրներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին