Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները:
Ընտրատեղամասերը բացվել են շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 8:00-ին ողջ երկրում:
Newsgeorgia-ն գրում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Վրաստանում կա 3044 ընտրատեղամաս։
Ընտրելու իրավունք ունի 3 508 294 քաղաքացի, այդ թվում՝ 95 910-ը՝ արտերկրում։
Պատգամավորական մանդատների համար պայքարում են 18 քաղաքական ուժեր։