Կարևոր իրադարձություններ

44-օրյայի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Աբրահամյան

26 Հոկտեմբեր, 2024 14:25
44-օրյայի մասնակիցների դիմանկարները ներկած 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. Աբրահամյան

Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները և հարակից գրառումները ներկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 62-ամյա կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, և անձն ազատ է արձակվել արգելանքից։

Նախաքննությունը շարունակվում է»,-գրել է խոսնակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին