Կարևոր իրադարձություններ

Եղվարդ մեքենա է այրվել

26 Հոկտեմբեր, 2024 19:25
Եղվարդ մեքենա է այրվել

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

 

Լրահոս

Դիտել ավելին