Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում։
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ը, Թբիլիսիի ծայրամասում՝ Իսանի շրջանում գտնվող ընտրատեղամասի մոտ, ընտրողները ծեծկռտուք են սարքել։ Բաղդաթի ընտրատեղամասերից մեկում կոտրել են քվեատուփերը։
Ծեծկռտուք է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի շրջանի ընտրատեղամասում: Այստեղ իրար հետ կռվել են ընտրողներն ու տեղի դիտորդները։
Ինչպես հաղորդում է Ալիք Մեդիան, ընդդիմադիր դիտորդը ֆիզիկական բռնության է ենթարկվել Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում։
Հատուկ ջոկատայիններ են բերվում կառավարական շենքի մոտ: