Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներգրավումն ուկրաինական հակամարտությանը կհանգեցնի աղետի, նման զարգացումը պետք է կանխել։
«Մեր դիրքորոշումը պարզ է. մենք առավելագույնս աջակցում ենք Ուկրաինային։ Միևնույն ժամանակ մենք ապահովում ենք, որ ՆԱՏՕ-ն չդառնա հակամարտության կողմ, որպեսզի այս պատերազմը չհանգեցնի ավելի մեծ աղետի։
Մենք քաջ գիտակցում ենք այս պատասխանատվությունը, և ոչ ոք չի կարող մեզ ձերբազատել այդ պատասխանատվությունից»,- Բեռլինում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շոլցը։