Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման ուղղությամբ

18 Հոկտեմբեր, 2024 21:04
 Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման ուղղությամբ

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին