Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գտնվում Մոսկվայում

18 Հոկտեմբեր, 2024 17:06
Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գտնվում Մոսկվայում

Ինչպես հայտնում է 168.am-ը, վերջին մի քանի օրերի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնվել է Մոսկվայում, հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ:

Այցի և հանդիպումների բուն օրակարգի հետ կապված հստակ տեղեկատվություն և մանրամասներ դեռևս չհաջողվեց ճշտել, քանի որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Հետաքրքիր է նաև, թե ում նախաձեռնությամբ են կազմակերպվել այդ հանդիպումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին