Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը ՌԱԿ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին (լուսանկարներ)

18 Հոկտեմբեր, 2024 14:27
Մխիթար Հայրապետյանը ՌԱԿ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին (լուսանկարներ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 18-ին  նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանին։

Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Արամ Ջիվանյանին նշանակման կապակցությամբ, կարևորել նրա մասնագիտական կարողություններն ու գիտական ձեռքբերումները ոլորտում, ընդգծել, որ կոմիտեի առաջնային խնդիրն է համապատասխան քաղաքականությունների մշակման և ծրագրերի իրականացման միջոցով բարենպաստ միջավայր ապահովել տեխնոլոգիական, նորարար լուծումների հիմքով ռազմական արդյունաբերության զարգացման համար։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել նաև ՌԱԿ նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանին, որն անցած 3,5 ամիսների ընթացքում կատարել է նախագահի պարտականությունները։

Արամ Ջիվանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

 

Լրահոս

Դիտել ավելին