Այսօր ամերիկահայ անվանի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է, և սա հիանալի առիթ է՝ պատմելու նրա կյանքի մեկ այլ կողմի՝ նկարչության մասին։ Այս մասին հայտնում են Գրականության և արվեստի թանգարանից։
«Շատ ավելի վաղ, քան, օրինակ, Ջեքսոն Փոլոքը սկսել էր իր հոյակապ փորձարկումները և նկարչության մեջ հասել հիանալի նվաճումների, ես արդեն այնտեղ էի, արդեն փորձեր էի անում և հաջողություններ գրանցում։ Ես դրանք որևէ կերպ չէի օգտագործում, որովհետև գրելն էր իմ կյանքը ու, այսպես ասած, իմ գործը»:
Իր կյանքի ընթացքում Սարոյանը ստեղծել է հարյուրավոր աբստրակտ ոճի նկարներ և գծանկարներ, այդ թվում՝ այս ուրախ ինքնադիմանկարը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում։ Գրողի մահվանից հետո նրա ֆրանսիական բնակարանում գտնվել է ավելի քան 5000 գրաֆիկական աշխատանք