Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ բոլորի հետ խզենք, վերացնենք հարաբերությունները։
Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրն է՝ հասկանալ խնդիրների էությունը և համագործակցված գնալ դրանց լուծմանը։ Եզրակացությունն այսպիսին է. ոչ թե նրա համար, որ քաղաքացիների նշած խնդիրները չափազանցեցված են, կամ խորը չեն, այլ որովհետև այդ ճանապարհով գնալու դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ։
Գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում, վթարվում է»,-նշել է վարչաետն՝ ընդգծելով, որ հարցը դրված է կառավարության առաջ, բայց իրենց նպատակը մեղավորներ գտնելը չէ, այլ խնդիրները լուծելը։