Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

29 Օգոստոս, 2024 10:47
Գլխավոր դատախազությունը Գյումրու նախկին քաղաքապետից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

17 անշարժ գույք.

1 տրանսպորտային միջոց.

2 իրավաբանական անձանցում մասնակցություն.

4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

 

Լրահոս

Դիտել ավելին