Կարևոր իրադարձություններ

Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

28 Օգոստոս, 2024 17:30
Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք Իջևան

Մասնավորապես՝

հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,

հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ և պատշաճ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առկա են եղել վնասված տարածքներ, 

հանրային սննդի օբյեկտի առաստաղները և վերին ամրությունները նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։ 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին