Կարևոր իրադարձություններ

Գրիբոյեդովի բնակչի մոտ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ

22 Օգոստոս, 2024 19:20
Գրիբոյեդովի բնակչի մոտ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները օգոստոսի 21-ին՝ ժամը 21.50-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու:

Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ:

Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին