Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը. ԱՆ

20 Օգոստոս, 2024 18:14
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025 թթ. ընդունելության գործընթացը:

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով:

Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1504) (1507) (1502)):

 

Լրահոս

Դիտել ավելին