Իրանը կհետաձգի հարվածն Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության:
Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ Գազայի հատվածում կրակի դադարեցման հարցով բանակցություններ վարելու համար:
Ավելի վաղ Իսրայելի հետախուզությունը պարզել էր, որ Իրանն ու լիբանանյան «Հեզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային զորքերի պատրաստվածության մակարդակը: Իսրայելը կարծում է, որ Իրանի պատասխան հարվածին պետք է ավելի ուշ սպասել։