Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ կործանվել է Fouga Magister ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիացիոն ակումբներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռը, որն օգտագործվում էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-ից, ընկել է ծովը Լավանդայի ափերի մոտ՝ Վար դեպարտամենտում ժամը 17.00-ի սահմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը հագեցած չէ կատապուլտային նստատեղով։
Ավիաշոուն դադարեցվել է:
Հայտնաբերվել է օդաչուի մարմինը։