Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Ազգային երաժշտարվեստն արմատներին մոտ» մարզային ծրագրի շրջանակներում այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Ազատազրկված անձանց համար հայ ազգային երաժշտական կատարումներով հանդես է եկել ՊՈԱԿ-ի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Միջոցառմանը ներկա են եղել նաև հիմնարկի վարչակազմի անդամներ:
Ապահովելով անազատության մեջ գտնվող անձանց համար գեղարվեստական միջոցառումների հասանելիությունը՝ նախաձեռնության հեղինակները նպատակ են հետապնդում ունկնդիրներին հաղորդակից դարձնել բնիկ հայերի արժեքավոր ավանդույթներին, ծեսերին՝ այդ մոտեցմամբ ձևավորելով հայ ազգային երաժշտական ու ծիսական սկզբունքներին հավատարիմ մնալու, մշակութային արժեքավոր սովորույթներն ու ավանդույթները պահպանելու մասին մտածելակերպ: