Կարևոր իրադարձություններ

Սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում մի շարք խնդիրներ են արձանագրվել

12 Օգոստոս, 2024 15:50
Սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում մի շարք խնդիրներ են արձանագրվել

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն: 

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին