Նիստում գործադիրը որոշում է կայացրել, որով բարելավել է 2018 թվականի N 1139-Ն որոշման N1 և N2 հավելվածներով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի կրթության ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Այդ նպատակով՝ սույն որոշմամբ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել մի շարք ստուգաթերթեր: Որոշման ընդունման արդյունքում նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացումը: