Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

04 Օգոստոս, 2024 11:37
Քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 4-ին՝ ժամը 07:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին