ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News հեռուստաալիքի հետ պայմանավորվել է բանավեճի շուրջ իր գլխավոր ընդդիմախոսի՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ:
Ինչպես Թրամփը հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում, բանավեճը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 4-ին Փենսիլվանիայում:
Ավելի վաղ, Թրամփն ասել է, որ Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։