Կարևոր իրադարձություններ

Oգոստոսի 3-4-ին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում. Լևոն Ազիզյան

02 Օգոստոս, 2024 23:47
Հեղինակ՝ Լևոն Ազիզյան
Oգոստոսի 3-4-ին նոր մագնիսական փոթորիկներ են սպասվում. Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է.

«Արեգակը երկարացնում է մագնիսական փոթորիկների շրջանը։

Միայն երեկ Երկրի վրա ավարտվեց մագնիսական փոթորիկը, որը երեք օր անընդմեջ նկատվում էր ընդհատումներով, սակայն, հակառակ սպասվածի, այն թույլ էր։ Միևնույն ժամանակ, Արևը նույնպես չի պատրաստվում հանդարտվել նրա վրա բռնկումները շարունակվում են, որոնց ինտենսիվությունը մոտենում է առավելագույն հնարավոր X դասին»,-գրել է նա: Ազիզյանը հավելել է, որ այս իրավիճակում գեոմագնիսական դաշտի վիճակի թարմացված կանխատեսումը նոր մագնիսական փոթորիկներ է խոստանում օգոստոսի 3-4-ին.

«Ակնկալվում է, որ դրանք կսկսվեն շաբաթ օրվա ուշ կեսօրին և կշարունակվեն մինչև, առնվազն, կիրակի կեսօր: Հաշվողական մոդելները կանխատեսում են, որ Երկրի մագնիտոսֆերայում խանգարման ինտենսիվությունը կեսգիշերից հետո կհասնի միջին մակարդակի՝ G2 դասի:

Գալիք շաբաթվա սկզբին գեոմագնիսական դաշտն աստիճանաբար կգնա հանգիստ վիճակի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին