Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է.
«Սիրելի երևանցիներ,
ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված' այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ էին առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:
Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։