Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ափից հեռացել էր և չէր կարողանում վերադառնալ

27 Հուլիս, 2024 16:37
Քաղաքացին ափից հեռացել էր և չէր կարողանում վերադառնալ

Հուլիսի 27-ին՝ ժամը 14:29-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 200 մետր հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:

Փրկարարները քաղաքացի Ա. Ի.-ին (ծնված 1994 թ․) և լողամիջոցը մոտեցրել են ափ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին