Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի ամբողջական նախագիծը ՇՄՆ կներկայացվի սեպտեմբերին

27 Հուլիս, 2024 12:14
Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի ամբողջական նախագիծը ՇՄՆ կներկայացվի սեպտեմբերին

Հուլիսի 23-ին Լոռու մարզի Ձորագետում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման հանրային խորհրդակցական երկրորդ հանդիպումը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Լոռու և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների 35 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումը համանախագել են Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:

Հանդիպումը, որը կազմակերպվել էր «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում, նպատակ ուներ նախաձեռնել երկխոսություն տեղական շահագրգիռ կողմերի հետ` ապահովելու Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մասնակցային գործընթաց:

Պլանի մշակման աշխատանքներն իրականացնող ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտուտի փորձագետները ներկայացրեցրել են Հյուսիսային ջրավազանային տարածքի համար մշակված միջոցառումների ծրագիրը` արձագանքելու բացահայտված հիմնախնդիրներին, ինչից հետո խմբային քննարկումների միջոցով շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց կարծիքները և դիտարկումները:

Նախատեսվում է Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի ամբողջական և լրամշակված նախագիծը Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել 2024 թվականի սեպտեմբերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին