Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

26 Հուլիս, 2024 12:40
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնայց են կատարել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամաս՝ ստուգման շրջանակներում նմուշառում կատարելով «Պանիր Չեչիլ թել», «Պանիր տապակելու համար» և «Պանիր Չանախ 45 տոկոսանոց» արտադրատեսակներից: 

Կատարված լաբորատոր փորձաքննություններով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին